Այսօր: Երկուշաբթի, 26 Մայիսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 103
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 02-002-0080-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.48654 ՀԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Պետական գույքի կառավարման կոմիտեի 12.05.2023թ.թիվ ԱՀ-1888/23 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Ապարան համայնքի ավագանու 2023թ-ի փետրվարի 16-ի Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին թիվ 19-Ա որոշման, հիմք ընդունելով այն փաստը, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասը Ապարան քաղաքի գլխավոր հատակագծի գոտևորման հատակագծով հանդիսանում է հասարակական կառուցապատման.

           Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Գայի փողոց 19/1 գտնվող պետական սեփականություն հանդիսացող 02-002-0080-0015 ծածկագրով՝ 0.48654հա, հատուկ նպատակային նշանակության, հատուկ գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելուն և դրանք՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին դասելուն:

2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը կատարվում է պետական սեփականություն հանդիսացող վերը նշված գույքի հետագա տնօրինումը, մասնավորապես, օտարման գործընթացը գործող օրենսդրությանը համապատասխանելու համար:

3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner