Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել տեղական տուրք և վճար վճարողների գրանցամատյանները վարել էլեկտրոնային (համակարգչային) և (կամ )փաստաթղթային եղանակով: 2. Հաստատել` տեղական տուրքերի և վճար վճարողների գրանցամատյանների վարման կարգը համաձայն հավելված 1-ի: 3. Հաստատել՝ տեղական տուրք վճարողների գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի և տեղական վճար վճարողների գրանցամատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |