Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ 1-ին մասի 15-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Համաձայնություն տալ՝ <<ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սոցիալական կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելուն: 2. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրման աշխատանքները սկսել 2023թ. հոկտեմբեր ամսից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |