Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասինՙՙ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ, 35–րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, համաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների, 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Ապարանի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թ կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմերի 2023 թ թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն` N N – 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, հավելվածների:
3. Հաստատել Ապարան համայնքի ՀՈԱԿ-երի ժամկետային և պայմանագրային աշխատողների 2023 թ թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 8/1, 8/2, 8/3 հավելվածների:
4. Թույլատրել համայնքի ղեկավարին` 2023 թ ընթացքում խիստ անհրաժեշտության և ֆինանսական հնարավորության դեպքում՝
ա) կատարելու հաստիքների վերադասավորում ՀՈԱԿ–ների միջև:
բ) կատարելու հաստիքային մեկ միավորից պակաս հաստիքի չափի ավելացում՝ առավելագույնը 0,25 հաստիքային միավորի չափով:
գ/ ՀՈԱԿ–ները լրացուցիչ համալրել պայմանագրային մինչև 7 աշխատողներով:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թ հունվարի 1-ից: