Այսօր: Շաբաթ, 31 Մայիսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ՄԽԻԹԱՐԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով Ապարան համայնքի բնակիչներ, ամուսիններ Սամվել Մխիթարի Արշակյանի և Արփիկ Մհերի Արշակյանի՝ հողատարածք և վագոն-տնակ ձեռք բերելու վերաբերյալ դիմումները, այն հանգամանքը, որ նրանց որդիները՝ Ռոմիկ Սամվելի Արշակյանը և Սարգիս Սամվելի Արշակյանը ունեն առողջական լուրջ խնդիրներ և ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

             Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Համաձայնություն տալ Ապարան քաղաքի բնակիչ Սամվել Մխիթարի Արշակյանի ընտանիքին համայնքային սեփականություն հանդիսացող 1000քմ տնամերձ հողամաս նվիրաբերելուն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն նվիրաբերվող հողամասի գտնվելու վայրի, նպատակային և գործառնական նշանակությունների վերաբերյալ:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գնումների մասնագետին՝ սահմանված կարգով ձեռք բերելու վագոն-տնակ՝ նվիրաբերություն կատարելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner