Այսօր: Հինգշաբթի, 22 Մայիսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 85
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,33795 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Ապարան քաղաքում նոր կառուցվող ավտոճանապարհն անցնելու է Ապարան քաղաքի Համբարձում Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 02-002-0058-0201 կադաստրային ծածկագրով 0,33795 հա հողատարածքով, որի թույլտվության վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի N 04/20.1/9131-2025 գրությամբ տրվել է համաձայնություն, իսկ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի 10.04.2025 թ N 03/11.1/2723-2025 գրությամբ՝ հողատարածքը որպես նվիրաբերություն համայնքին հանձնելու առաջարկություն, ուստի՝ համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենք 79-րդ հոդվածի և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Տալ համաձայնություն. Հայաստանի Հանրապետության կողմից ք. Ապարան Բաղրամյան փողոց 2-րդ փակուղի թիվ 1/1 հասցեում գտնվող Ապարան քաղաքի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հողատարածքից 0,33795 հա հողատարածքը /կադաստրային ծածկագիր՝ 0,3379 որպես նվիրաբերություն ընդունելուն:
2. Ընդունել ի գիտություն, որ նվիրաբերություն ընդունվող հողատարածքի վրա կառուցվելու է նոր ավտոճանապարհ՝ սպասարկող ենթակառուցվածքներով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել նվիրաբերության ընդունման անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner