Այսօր: Ուրբաթ, 30 Մայիսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 207Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2023 թվականի N 207Ա

ՎԱՉԱԳԱՆ ՍԵԴՐԱԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ,ՀԱՏԿԱՑՈՒՄԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Վաչագան Սեդրակի Առաքելյանի, իր սեփական հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և անասնաշենքը օրինականացնելու և հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասին գրավոր դիմումը և ղեկավարելով ՀՀ կառվարության 2006 թվականի մայիսի 18-ին Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին N 912-Ն,ՀՀ կառավարության 2005թ. թիվ 2387-Ն որոշումների դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, իսկ 02-111-0069-0031 ծածկագրով հողամասում առկա բնակելի տունը և անասնաշենքը չեն հակասում քաղաքաշինական նորմերին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմաններին, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքացիական նորմերի և կանոների խախտումներով ու չեն առաջացնում սերվիտուտ.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնք Ապարան, գյուղ Քուչակ 13-րդ փողոց 24 հասցեում բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր 02-111-0069-0031, հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023YFEUYY) 1982թ․ ինքնակամ կառուցված բնակելի տունը ճանաչել օրինական, առանց օրինականացման համար վճարներ գանձելու:
2.Համայնք Ապարան, գյուղ Քուչակ 13-րդ փողոց 24 հասցեում բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր 02-111-0069-0031, հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023YFEUYY) 2007թ․ ինքնակամ կառուցված 66.15քմ արտաքին մակերեսով անաասնաշենքը ճանաչել օրինական, օրինականացման համար 1քմ. անասնաշենքի համար գանձել՝ 1000x10x0.6=618.6 ՀՀ դրամ, ընդամենը՝ 66.15x618.6=40920.39 ՀՀ դրամ:
3.Հողամասին տրամադրել հասցե՝ Ապարան համայնք գյուղ Քուչակ 13-րդ փողոց տուն 24:
4.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողամասի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած։
5.Ճանաչել Վաչագան Սեդրակի Առաքելյանի /ծնված 1958թ/ սեփականության իրավունքը Արագածոտն մարզ Ապարան համայնքի Քուչակ գյուղում գտնվող 02-111-0069-0031 ծածկագրով հողամասում գտնվող (ըստ ԱՁ Մերուժան Ազիզյանի չափագրությունների), հատկացումից մինչև 20% ավել օգտագործվող 0.01411հա հողամասի նկատմամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner