,,ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,, 18-ը հունիսի 2020թ. ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխության պահանջներին համապատասխան.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքում հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 1.1. Կարապետյան Արկադի – համայնքապետի տեղակալ –հանձնաժողովի նախագահ 1.2. Գալստյան Ռոբերտ – համայնքապետարանի բաժնի պետ – հանձնաժողովի անդամ 1.3. Սուքիասյան Վահե - համայնքապետարանի գլխավոր մասնագետ – արձանագրող 1.4. Սարգսյան Լևոն - համայնքապետարանի գլխավոր մասնագետ - աճուրդավար 1.5. Ավագանու անդամ`Մխիթարյան Վարդան- ԿԵ դաշինք 1.6 Ավագանու անդամ՝Մանուկյան Աղաբեկ - ԿԵ դաշինք 1.7 Ավագանու անդամ՝ Սարգսյան Արշակ - ՔՊ 2.Մրցութային հանձնաժողովին՝բոլոր հնարավոր միջոցներով պատշաճորեն ապահովել մրցույթների կազմակերպման հրապարակայնությունը, թափանցիկությունը և օբյեկտիվությունը: |