Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը նշում է Սրբոց Թարգմանչաց ազգային -եկեղեցական տոնը` ի հիշատակ հայոց գրերի գյուտի և Սուրբ գրքի թարգմանության: Այդ օրը ոգեկոչվում է մեր Սուրբ վարդապետների` Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու` հայոց Ոսկե դարից մինչև Արծաթե դարն ընկած ժամանակահատվածի հայ մշակույթի անմահ գործիչների հիշատակը: